Սպորտ 

Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Ալեքսանդր Գրիշչուկի հետ

Լոնդոնում ավարտին մոտեցող London Chess Classic մրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Պարտիան ավարտվեց 40-րդ քայլում, երբ հայ գրոսմայստերն ուներ 2 խաղաքարի առավելություն:

Լեւոն Արոնյանը 7-րդ ոչ ոքին խաղաց մրցաշարում եւ ունի 4.5 միավոր ու Գրիշչուկի հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: Միանձնյա առաջատար Մաքսիմ Վաշյե-Լագրավը ոչ ոքի խաղաց Մայքլ Ադամսի հետ եւ հավաքեց 5 միավոր:

Դեկտեմբերի 13-ին կայանալիք վերջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

Նույն շարքից