Բիզնես Տնտեսություն 

Հայաստանում գորգեղենի արտադրության ծավալներն աճում են

analitik.am

2015 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գորգերի և գորգեղենի արտադրության ծավալն աճել է 4.8%-ով: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, եթե 2014թ-ի երրորդ եռամսյակում հանրապետությունում արտադրվել է 35.6 տոննա գորգեր և գորգեղեն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 37.3%:

Ինչ վերաբերում է տրիկոտաժեղենին, ապա այս տարվա հունվար-հոկտեմբերին  Հայաստանում արտադրվել է 3 125.1 հազար հատ տրիկոտաժեղեն, իսկ 2014թ-ի հունվար-հոկտեմբերին՝ 1 814.4 հազար հատ: Այստեղ աճը կազմում է 72.2%:

Ըստ ԱՎԾ-ի՝ 46.4 տոկոսով աճել են նաև գուլպեղենի արտադրության ծավալները. 2015թ-ի հունվար-հոկտեմբերին արտադրվել է 5 691.2 հազար զույգ գուլպեղեն, իսկ 2014թ-ին՝ 3 887.3 հազար զույգ:

ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ նշված ժամանակահատվածում նվազել են բամբակյա գործվածքների արտադրության ծավալները: Եթե 2014թ-ի երրորդ եռամսյակում հանրապետությունում արտադրվել է 10.8 տոննա բամբակյա գործվածք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 7 տոննա, ինչը 35.2 տոկոսով պակաս է:

Նույն շարքից