Հիշում եմ և պահանջում 

Հայկական պարը ներկայացվեց պարի միջազգային կոնգրեսում

analitik.am

Հուլիսի 2-7-ը Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլը Պարի համաշխարհային խորհրդի կողմից հրավիրված էր մասնակցելու Աթենքում անցկացվող պարի միջազգային կոնգրեսի հավաք-գիտաժողովին: Գիտաժողովին մասնակցում էին աշխարհի ավելի քան 30 երկրների պարարվեստի հայտնի տեսաբաններ, բալետմայստերներ և ազգագրագետներ:



«Բերդ» պարախմբի ներկայացուցիչները միջազգային գիտաժողովին մասնակցեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Երևանի պարարվեստի և պլաստիկայի խորեոգրաֆիկ քոլեջի աջակցությամբ։



Գիտաժողովի շրջանակներում անսամբլի մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու ինչպես տարբեր ժողովուրդների ազգային պարերին, պարանմուշներին, կատարման ճշգրիտ ձևերին ու մեթոդներին, այնպես էլ՝ տարազներին ու տարազաձևերին: Հավաք-գիտաժողովի շրջանակներում «Բերդ» պարային անսամբլը հնարավորություն ունեցավ տարբեր երկրներից ժամանած պարարվեստի հայտնի մասնագետների հետ անցկացնելու ժողովրդական պարերի վարպետության դասընթացներ: Օտարազգի պարուսույցները ծանոթացան հայկական ժողովրդական պարերի հնագույն ձևերին, ինչպես նաև՝ հայկական տարազների պատմությանն ու դրանց բազմազանությանը:

 

 



Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Նույն շարքից