Սպորտ 

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը

analitik.am

Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի խաղում։

Մխիթարյանը 5 հարված է կատարել դարպասի ուղղությամբ, 1 հարված՝ դարպասին։ Հայ ֆուտբոլիստի 51 փոխանցումից ճշգրիտ է եղել 88.2 տոկոսը։ 26-ամյա ֆուտբոլիստը մեկական անգամ հաջողությամբ խլել է գնդակը եւ կասեցրել է մրցակցի գրոհը, երեք անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում։

Մխիթարյանը ստացել է 7.58 գնահատականը։ «Բորուսիայում» ամենաբարձր գնահատականը ստացել է Մատս Հումելսը՝ 8.20։

Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հաղթել է 4։1 հաշվով, 82 րոպե անցկացրած Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ։

Նույն շարքից