Սպորտ 

Կառլսենը՝ Grand chess tour–ի հաղթող, Արոնյանը՝ 3-րդ մրցանակակիր

analitik.am
Երեկ Լոդոնում կեսգիշերին ավարտվեց 10 աշխարհահռչակ գրսմայստերների մասնակացությամբ անցկացված ընթացիկ մրցաշրջանի գլխավոր գերմրցաշարերից մեկը ՝ London Chess Classic-2015 -ն ,որը Grand Chess Tour –ի մրցաշարքում ընդգրաված 3 գերամրցաշարերից վերջին էր:
Դրամատիկ ընթացք ունեցան հատկապես եզրափակիչ ՝9-րդ տուրի հանդիպումները: Այս ստուգատեսում հաջող հանդես եկոդ Լևոն Արոնյանին թե այս գերմրցաշարում հաղթելու , և թե ողջ մրցաշարքի ընդհանուր հաղթողը դառնալու համար հարկավոր էր առաջատարին՝ ֆրասնիացի Մաքսիմ Վաշե- Լագրավին պարտության մատնել:Պ Սպիտակներ խաղացող Լևոնը նաև փորձում էր ռևանշի հասնել ֆրանսիացու նկատմամբ Ռեյկյավիկում վերջերս ընթացած Եվրոպայի թիմային առաջնությունում կրած պարտության դիմաց: Սակայն այս գերմրցաշարում վստահ ելույթ ունեցած Վաշե -Լագրավը հմտորեն պաշտպանվեց,ու 34-րդ քայլում կողմերը խաղաղ դաշն կնքեցին :
Այս մրցաշարքի ողջ ընթացքում մի տեսակ ստվերում մնացած աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը լոնդոնյան ստուգատեսի վերջնագծում բոլորին կրկին հիշեցրեց, որ ինքը ներկայումս աշխարհում թիվ 1 վարկանիշն ունեցող շախմատիստն ու իրեն առայժմ հավասարը չկա: Երեկ նա 9-րդ տուրում պարտության մատնեց Ալեքսանդր Գրիշչուկին , ու 5,5 միավորով 1-3-րդ տեղերը կիսեց ֆրանսիացի Վաշե Լագրավի , ու հոլանդացի Անիշ Գիրիի հետ:
London Chess Classic-2015-ի գերմրցաշարի հաղթողին որոշելու համար անցկացվեցին լրացուցիչ մրցամարտեր: Նախ մրցեցին Գիրին ու Վաշե Լագրավ :Նրանց մրցավեճում 2:1 հաշվով հաղթեց ֆրանսիացին ,ով էլ եզրափակչում Կառլսենի հետ վիճարկեց լոնդոնյան գերմրցաշարի հաղթողի կոչում Այստեղ էլ հաջողությունն ուղեկցեց աշխարհի գործող չեմպիոնին ,ով մրցակցի նկատմամբ 1,5:0,5 հաշվով հաղթանակ տոնելով ոչ միայն ապահովեց այս գերմրցաշարի, այլև ամբողջ Grand Chess Tour մրցաշարքի ընդհանուր հաղթողի կոչումն ու լրացուցիչ 75 հազար դոլար պարգևավճարի արժանացավ : Նա ի դեպ, այդքան պարգևավճարի էր արժանացել նաև լոդոնյան ստուգատեսում հաղթելու համար:
Արոնյանն իր ակտիվում գրանցած 5 միավորով (1 հաղթանակ , 8ոչ-ոքի) Chess Classic-2015 –ի գերմրցաշարում գրավեց 4-րդ տեղն ու ստսցավ 30 հազար դոլար պարգևվճար: Լևոնը այս գերմրցաշարի արդյուքներով իր անհատական ընթացիկ վարկանիշը բարելավեց 4,4 կետով ու հիմա 2792,4 վարկանիշով համաշխարհային ընթացիկ դասակարգման ցուցակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը ետ մնալով միայն Կառլսենից(2837,2),Վլադիմիր Կրամնիկից (2796), ու Անիշ Գիրիից (2794) :
Նկատենք, որ Grand Chess Tour մրցաշարքի ընդհանուր հաշվարկով Արոնյանը ճանաչվեց 3-րդն ու լրացուցիչ ստացավ ևս 25 հազար դոլար պարգևավճար:
Մրցաշարքի ընդհանուր հաշվարկում մասնակիցները 3 գերմրցաշարերում ցուցադրած ցուցանիշների հանրագումարով զբաղեցրեցին հետևյալ հորիզոնականները ու վաստակեցին համապատասխան չափերի պարգևավճարներ ՝
1.Մագնուս Կառլսեն ,Նորվեգիա, ՝ 4+10+12= 26 միավոր ,140հազար +75հազար դոլար= 215հազար դոլար
2.Անիշ Գիրի, Հոլանդիա, ՝7+6+102=23միավոր՝ 105հազար դոլար +50 հազար դոլար =155հազար դոլար
3.ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ, ՀԱՅԱՍԱՏՆ՝ 2+13+7=22 միավոր, 140 հազար դոլար +25հազար դոլար =165հազար դոլար ,
4. Մաքսիմ Վաշե Լագրավ ,Ֆրանսիա՝ 20միավոր, 90 հազար դոլար ,
5. Հիկարու Նակամուրա ,ԱՄՆ՝ 19միավոր ,95 հազար դոլար,
6.Վելելին Տոպալով ,Բուլղարիա,18միավոր ,105հազարդոլար,
7.Ֆաբիրանո Կարուանա , ԱՄՆ՝ 15 միավոր , 65 հազար դոլար,
8.Վիշվանթան Անանդ,Հնդկաստան՝ 14 միավոր ,80 հազար դոլար,
9.Ալեքսանդր ,Ռուսաստան ՝ 12 միավոր,50 հազար դոլար:
Հիշեցնեք, որ աշխարհի 13-րդ չեմպիոն՝ մեր հռչակավոր հայենակից ՝ Գարրի Կասպարովի կողմից նախաձեռնված ու առաջին անգամ կազմակերպված 1 մլն դոլար մրցանակային հիմադրամով Grand Chess Tour -ի մրցաշարքն իր մեջ ներառում է 3գերմրցաշարեր ՝ 1-ին փուլը՝ նորվեգական Ստավանգեր քաղաքում ընթացած Norway chess գերմցաշարն էր, 2-րդ փուլի գերմրցաշարը՝ <Սինքֆիլդի գավաթի>, խաղարկությունը կայացել է ԱՄՆ-ի Սենթ-Լուիսում և որտեղ առաջին տեղը զբաղեցրել էր ու հաղթողին բաժին հասնող 75 հազար դոլար պարգևավճարին արժանացել էր Լևոն Արոնյանը, իսկ 3–րդ փուլը արդեն London Chess Classic-ն էր:
Տեղեկացնեք նաև ,որ Grand Chess Tour -ի յուրաքանչյուր փուլի մրցանակային հիմնադրամը 300հազար դոլար է ,որից բաժին է հասնում բոլոր մասնակիցներին: Փուլի հաղթողը ստանում է 75 հազար, 2-րդ տեղ գրավողը՝50 հազար , 3-րդը ՝40 հազար, 4-րդը՝ 30հազար, 5-րդը՝ 25 հազար, 6-րդը ՝ 20 հազար , իսկ 7-10-րդ տեղերը զբաղեցնողները 15 հազարական դոլար պարգևավճար: Յուքանչյուր փուլում մասնակցիները իրենց գրաված տեղերին համապատասխան ստանում են նաև հաշվարկային միավորներ ՝ 1-ին տեղը՝ 13 (լրացուցիչ մրցամարտով հաղթելու դեպքում 12) , 2-րդ տեղը՝10, 3-րդ ՝8 , 4-րդը ՝ 7, 5-րդը ՝6, 10-րդը՝ 1 միավոր: Բացի այդ մրցաշարքի 3 փուլերի ընդհանուր հաշվարկով լավագույն եռյակում տեղ զբաղեցնողներին կտրվի լրացուցիչ 150 հազար դոլար պարգևավճար: Այսպես հաղթողին բաժին կհասնի լրացուցիչ 75 հազար, 2-րդը ճանաչվողին ՝ 50հազար , իսկ ուժեղագույնների եռյակը եզրափակող շախմատիստին՝ 25 հազար դոլար պարգևավճար:
Այժմ Grand Chess Tour –ի մրցաշարքի 1-ին խաղարկությոունում 1-3 տեղերը գրավածՄագնուս Կառլսենն ,Անիշ Գիրին ևԼևոն Արոնյանը ավտոմատորեն իրավունք ստացան մասնակցելու 2016թ կազմակերպվելիք մրցաշարքի 2-րդ խաղարկությանը:Մրցաշարքի մյուս հիմնական 6 մասնակիցները անցնող տարվա մեջ միջին առավել բարձր անհատական վարկանիշ ունեցող շախմատիստներն են ՝ Կրամնիկը, Նակամուրան, Կարուանան , Անանդը ,Տոպոալովն ու Վեսլի Սոն:
Յուրաքանչյուր գերմրցաշարում էլ 1-ական ներկայացուցիչ կներկայացնեն ն ստուագտեսի կազմակերպիչ երկրները ՝ Նորվեգինա, աԱՄՆ ,ու Անգլիա:
Արդեն հայտնի են նաև 2016թ-ին անցկացվելիք այդ գերմրցաշարերի ժամկետները՝
1.Ստավանգեր ,Նորվեգիա՝ 16.04-29.04.2016թ,
2.Սենթ Լուիս ,ԱՄՆ՝ 19.08-02.09.2016թ,
3.Լոնդոն,Անգլիա՝ 30.11-13.12.2016թ :

Նույն շարքից