Նավթի ամենաէժան տեսակների արժեքը նվազել է` 1 բարելի դիմաց հասնելով գրեթե 20 դոլարի;
Մեքսիկական նավթը գրանցել է 11 տարվա մեջ վատագույն ցուցանիշը, և այժմ դրա գինը 28 դոլար է։ Անցած 18 ամսվա ընթացքում այն կորցրել է իր արժեքի 73 տոկոսը:
Մինչդեռ իրաքյան նավթն Ասիայում վաճառվում է 25 դոլարով, իսկ Կանադայի որոշ հատվածներում` 22 դոլարից էլ պակաս գնով:
Ըստ մասնագետների՝ ներկայում նավթի համաշխարհային արդյունահանման 1/3-րդ մասից ավելին տվյալ գներով վաճառելը տնտեսապես շահավետ չէ: