Տնտեսություն 

Հայկական կոնյակի իսկության ստուգման օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ

2016թ. հուլիսի մեկից Հայաստանում կսկսի գործել գինու և կոնյակի իզոտոպային անալիզների բազան: «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ՝ 85 «կողմ» և 10 « ձեռնպահ» ձայներով:

Խաղողի հումքով ոգելից խմիչքի իզոտոպային անալիզը թույլ է տալիս ստուգել դրա իսկությունն ու ծագումը: Նման անալիզը պարտադիր կարգով արդեն գործում է ԵՄ երկրների մեծ մասում:

Այդ բազան կսկսի գործել 2013 թ. հունվարի 1-ից: Ժամկետը հետաձգվել էր անալիտիկ սարքի՝ ատոմային մագնիսային ռեզոնատորի բացակայության պատճառով:

Նույն շարքից