Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան սկսել է տարվա լավագույն մարզիկի քվեարկությունը: Հայաստանի 2015թ. լավագույն մարզիկի կոչման համար կպայքարեն 14 մարզիկներ, փոխանցում է ՀԱՕԿ-ի կայքը:
Թաեքվոնդո. Արման Երեմյան - Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Սպորտային մարմնամարզություն. Հարություն Մերդինյան - աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, աշխարհի առաջնության բրոնզե, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Արթուր Դավթյան - աշխարհի գավաթի խաղարկությունում ոսկե մեդալ հենացատկում եւ նժույգթափում՝ բրոնզե մեդալ
Արթուր Թովմասյան - աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալ օղակների վրա եւ Համաշխարհային ուսանողական խաղերի հաղթող
Սամբո. Տիգրան Կիրակոսյան - Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Մաքսիմ Մանուկյան - Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Ծանրամարտ. Սմբատ Մարգարյան - Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե եւ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Տիգրան Մարտիրոսյան - Եվրոպայի չեմպիոն, ոսկե մեդալ հրում վարժությունում Անդրանիկ Կարապետյան - Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն
Հունահռոմեական ոճի ըմբշամարտ. Արթուր Ալեքսանյան - աշխարհի չեմպիոն
Միհրան Հարությունյան - Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր
Բռնցքամարտ. Արամ Ավագյան -Եվրոպայի բրոնզե մեդալակիր
Շախմատ. Լեւոն Արոնյան
Ֆուտբոլ. Հենրիխ Մխիթարյան
Թիմեր. Շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքական - Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ եւ աշխարհի առաջնության երրորդ տեղ