Ինչպես հաղորդում են իսպանական լրատվամիջոցները, Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի երկարաձգի իր պայմանագրի ժամկետն ակումբի հետ:
Հաղորդվում է, որ գերմանացիները Գվարդիոլային առաջարկել են տարեկան 20 մլն եվրո աշխատավարձ, սակայն նույնիսկ ահռելի գումարը չի կարողացել մտափոխել իսպանացու որոշումը:
Ավելի վաղ Գվարդիոլան նշել էր, որ իր ապագայի մասին որոշ հարցերի պատասխաններ պարզ կլինեն հաջորդ շաբաթ: