«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ամբողջ աշխարհի տնտեսական շրջանակների ուշադրությունը երեկ սեւեռված էր ԱՄՆ-ի դաշնային ռեզերվային համակարգի (ԴՌՀ) վրա։ Երեւանի ժամանակով ժամը 23-ին ԴՌԳ-ն որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադոույքը 0.25 տոկոսային կետով։
Տոկոսադրույքի փոփոխություն ԴՌՀ-ն չէր կատարել վերջին մոտ 10 տարիների ընթացքում։ Արանով ԱՄՆ դոլարի «գինը» բարձրանում է։ Փորձագետները այս իրադարձությանը համարում են «տարվա գլխավոր ինտրիգ»։
Խնդիրն այն է, որ ԱՄՆ-ում տոկոսադրույքի թեկուզ չնչին փոփոխությունը իր ազդեցությունը ունենալու է աշխարհի բոլոր երկրների տնտեսությունների վրա։ Օրինակ ՌԴ կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիոլինան նշել է, թե այս իրադարձության արդյունքում Ռուսաստանից կապիտալի արտահոսքը կմեծանա։ Դա բացասական ազդեցություն կունենա ՌԴ տնտեսության վրա, եւ դրանից անմասն չի մնալու նաեւ ՀՀ տնտեսությունը։
Նշենք, որ ԴՌՀ-ի որոշումից հաշված րոպեներ անց նավթի համաշխարհային գինը նվազեց 1.5 տոկոսով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում