Իսրայելի փոխադրումների նախարար Իսրայել Կացն արձագանքել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որում վերջինս Իսրայելին մեղադրել էր պաղեստինցիների «սիստեմատիկ ցեղասպանության» համար, հայտնում է Asbarez-ը:
«1915-ին թուրքերը մեկուկես միլիոն հայ են կոտորել, իսկ նա դեռ մե՞զ է մեղադրում ցեղասպանության համար, մեզ, որ պայքարում ենք իսլամական շարժման մեջ նրա ընկերների հետ: Ո՞վ է ուզում շփվել նման անձնավորության հետ», - գրել է Կացը: