Հիշում եմ և պահանջում 

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց սիրիահայ ընտանիքի հիմնած մաքրման սրահի բացման արարողությանը

analitik.am

Հուլիսի 22-ին Արամի 70 հասցեում բացվեց սիրիահայ գործարարներ Գևորգ և Աննա Իգնատոսյանների հագուստի մաքրման սրահը (http://www.verde.am): Բացման արարողությանը ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

 

 

Նախարարը շնորհավորեց սիրիահայ երիտասարդ ընտանիքին հայրենիքում սեփական գործ սկսելու առիթով: Նա մասնավորապես ասաց. ՙ«Վստահ եմ, որ ձեր հիմնած  «Վերդե» մաքրման սրահի կողմից մատուցվելու են բարձորակ ծառայություններ, քանի որ դուք հայրենիք եք բերել ձեր   մասնագետների 20 տարվա փորձն ու սիրիահայի՝ բիզնես զարգացնելու հմտություննրը:


Ձեր ներդրած նորագույն տեխնոլոգիաների կիրառումը, համագործակցությունը իտալական և գերմանական ճանաչված ընկերությունների հետ հնարավորություն կտան պատշաճ ծառայություններ մատուցելու ձեր հաճախորդներին: Եվ ուրախալին այն է, որ «Վերդե»-ում աշխատելու են և՛ սիրիահայ և՛ հայաստանցի մասնագետները, հավատում եմ, որ ձեր հաճախորդները միշտ գոհունակությամբ կհեռանան և առաջիկայում ձեր ծառայություններից օգտվելու հնարավորություն կունենան նաև Հայաստանի մարզերում: Շնորհակալ եմ Գևորգից և Աննայից, բոլոր այն հրաշալի, բանիմաց ու գործունյա սիրիահայերից, ովքեր Հայաստան բերեցին բիզնես զարգացնելու նոր, արդյունավետ մշակույթ, առողջ մրցակցային մթնոլորտ»:


Նույն շարքից