Սպորտ 

Գերմանական մամուլի գնահատականը՝ Հենրիխ Մխիթարյանի խաղին

Գերմանական մամուլը բարձր է գնահատել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործողություններն «Աուգսբուրգի» դեմ Գերմանիայի առաջնության 1/8 եզրափակիչի խաղում։

Kicker-ը 26-ամյա ֆուտբոլիստի խաղը գնահատել է 2 (առավելագույնը՝ «Բորուսիայում»)։ Նույն գնահատականն է ստացել նաեւ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը։

Ruhr Nachrichten-ը եւս Մխիթարյանին տվել է 2 գնահատականը (առավելագույնը՝ «Բորուսիայում»), որին արժանացել են նաեւ Բյուրկին եւ Օբամեյանգը։

Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հաղթել է 2։0 հաշվով եւ դուրս է եկել քառորդ եզրափակիչ։ Ամբողջ հանդիպումն անցկացրած Մխիթարյանը խփել է դորտմունդյան թիմի երկրորդ գնդակը։ «Բորուսիայի» հաջորդ մրցակիցը կլինի «Շտուտգարտը»։

Նույն շարքից