Բիզնես Մամուլի տեսություն Տնտեսություն 

ՀԷՑ-ի բաժնետոմսերի ևս մոտ 25 տոկոսը օրերս փոխանցվել է Սամվել Կարապետյանին պատկանող ընկերությանը. «ՀԺ»

analitik.am

««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաժնետոմսերի ևս մոտ 25 տոկոսը «Ինտեր ՌԱՕ»–ն օրերս փոխանցել է Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպի» մեջ մտնող «Լիորմանդ հոլդինգս լիմիթեդ» ընկերությանը։

Այս մասին նշված է ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության պաշտոնական կայքեջում տեղադրված հաղորդագրության մեջ։ Բաժնետոմսերի փոխանցման առաջին գործարքը տեղի էր ունեցել այս տարվա հոկտեմբերի 30-ին, որի արդյունքում Սամվել Կարապետյանի ընկերությանն էր անցել «ՀԷՑ»– ի և «ՀրազՋԷԿ»–ի 25-ական տոկոս բաժնետոմսերը։ Այս գործարքով այդ երկու ձեռնարկությունների ևս 25 տոկոսն անցել է «Տաշիրին»։ Թե որքան է արժեցել այս գործարքը, «Ինտեր ՌԱՕ»–ի հաղորդագրության մեջ նշված չէ։ Բայց դատելով նախկին գործարքից, այս 25 տոկոսանոց երկու փայամասերը նույնպես պետք է արժենան 8 միլիոն 250 հազար դոլար։ Ըստ որոշ տեղեկությունների, այս ձեռնարկությունների մնացած 50 տոկոսը Կարապետյանին կանցնեն մինչև 2017 թվականի վերջ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից