Տնտեսություն 

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ դեկտեմբերի 18-ին, կազմել է 481.04 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.81 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 520.63 դրամ (նվազել է 3.60 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 717.90 դրամ (նվազել է 4.15 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.79 դրամ (նվազել է 0,04 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 217.76 դրամ, ոսկին՝ 16,229.8 դրամ, պլատինը՝ 13,114.99 դրամ:

Դեկտեմբերի 18-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 479 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 479 դրամ:

Նույն շարքից