Սպորտ 

Բունդեսլիգա. Մխիթարյանի «հակագրոհային» գոլը 2-րդն է լավագույն տասնյակում

Բունդեսլիգայի պաշտոնական կայքը ներկայացրել է Գերմանիայի առաջնությունում լավագույն հակագրոհների տասնյակը, որոնցից հետո գոլ է արձանագրվել:

Լավագույն տասնյակում 2-րդը Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլն է, որը նա այս մրցաշրջանի 1-ին տուրում խփել էր Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դարպասը:

Նշենք, որ այդ հանդիպումն ավարտվել էր դորտմունդցիների հաղթանակով՝ 4:0 հաշվով, իսկ Մխիթարյանը դարձել էր դուբլի հեղինակ:

Նույն շարքից