Հիշում եմ և պահանջում 

Թուլուզի հայ համայնքի ղեկավարը ՀՀ սփյուռքի նախարարությունում

analitik.am

Հուլիսի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի հայ համայնքի ղեկավար Ստեփան Կոժոյանին և Կլոդ Թուլումջյանին:


 

Ստեփան Կոժոյանը և Կլոդ Թուլումջյանը 2007 թվականից Սևանա լճում հետազոտություններ են իրականացնում՝ ուսումնասիրելով լճի էկոհամակարգը, ձկնային պաշարները  և Հայաստանում էկոտուրիզի զարգացման հնարավորությունները:


 

ՀՀ սփյուռքի նախարարը բարձր գնահատեց Ստեփան Կոժոյանի և Կլոդ Թուլումջյանի՝ Հայաստանում էկոտուրիզմի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման գաղափարը: Առաջարկվեց հիմնել ջրասուզորդների ուսումնական կենտրոն:


 

Քննարկվեցին Թուլուզի հայ համայնքի 40 աշակերտ ունեցող մեկօրյա դպրոցին, Հայկական մշակութային կենտրոնին վերաբերող, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին համայնքի ակտիվ ներգրավման հետ կապված հարցեր:

Նույն շարքից