Հիշում եմ և պահանջում 

Փոխվարչապետը և 4 մարզպետներ կմասնակցեն «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի փակման արարողությանը

analitik.am

Հուլիսի 25-ին, ժ.18:30-ին Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում տեղի կունենա «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը:


 

Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը,  Արագածոտնի մարզպետ  Սարգիս Սահակյանը, Արարատի մարզպետ  Ռուբիկ Աբրահամյանը և Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը:

 

Ավանդական դարձած խարույկի շուրջ հավաքված Սփյուռքի պատանիներին ու աղջիկներին  կողջունի «Հայկազունք»  երաժշտական համույթը՝ գեղարվեստական ղեկավար գուսան Հայկազունի ղեկավարությամբ: 

 

Արիտունցիները կերգեն և կպարեն հայկական պարեր, ինչպես նաև հնարավորություն կունենան իրենց հետաքրքրող հարցերն ուղղել ՀՀ կառավարության ներկայացուցիչներին:

 

Լրագրողներին տեղափոխող ավտոբուսը կշարժվի ժ.17:00-ին ՀՀ սփյուռքի նախարարության շենքի առջևից(հասցեն՝ Վ.Սարգսյան 26/1, «Էրեբունի պլազա» բ/կ):

Նույն շարքից