Սպորտ 

Անտոնի Մարսիալը՝ 2015-ի Եվրոպայի լավագույն երիտասարդ խաղացող

Tuttosport-ը հայտարարել է «Golden Boy-2015»-ի արդյունքները, որի շնորհիվ որոշվում է մինչ 21 տարեկան Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը:
Հաղթող է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի հավաքկանի հարձակվող Անտոնի Մարսիալը: Նրա մրցակիցներն էին՝ Դելե Ալիին («Տոտենհեմ»), Էկտոր Բելերինը («Արսենալ»), Լյուկ Շոուն («Մանչեսթեր Յունայթեդ»), Կինգսլի Կոմանը («Բավարիա»), Ադնան Յանուզայը («Բորուսիա» Դ.) և Մունիր Էլ Հադադիին («Բարսելոնա»):
Նշենք, որ Մարսիալը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» երրորդ ֆուտբոլիստը, ով ստացել է այդ մրցանակը: Նախկինում տարվա «Golden Boy»-ին արժանացել են Ուեյն Ռունին (2004) և Անդերսոնը (2006):

Նույն շարքից