Տնտեսություն 

Ռուսաստանը դադարեցրել է Ուկրաինա կատարվող գազի մատակարարումները

«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել է Ուկրաինա ռուսական գազի մատակարարումների դադարեցման մասին մինչև նոր վճարումների ստացումը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Ըստ Միլլերի՝ նոյեմբերի 25-ին՝ Մոսկվայի ժամանակով 10:00-ի դրությամբ (մեր ժամանակով՝ 11:00), «Նավթոգազ Ուկրաինի»-ն ընտրել է ավելի վաղ կանխավճարված ռուսական գազի ծավալները: Ուկրաինական ընկերությունից նոր կանխավճար չի ստացվել:

Նույն շարքից