Գերմանիայի Բունդեսլիգայի 17-րդ տուրում «Քյոլնը» սեփական հարկի 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ: Դորտմունդցիները 1-ին խաղակեսում բացեցին հաշիվը:
Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո աչքի ընկավ Սոկրատիսը: 2-րդ խաղակեսում «Քլոլնը» աստիճանաբար ուժեղացրեց ճնշումը մրցակցի վրա, սակայն դա գոլի չէր հասնում: Սակայն 83-րդ րոպեին «Բորուսիայի» դարպասապահ Բյուրկիի կոպիտ սխալից հետո «Քյոլնը» հավասարեցրեց հաշիվը, իսկ 90-րդ րոպեին Անտոնի Մոդեստի հարվածը հաղթանակ բերեց «Քյոլնին»:
Այս պարտությունից հետո «Բորուսիան» 38 միավորով 2-րդ տեղում է շարունակում մնալ, իսկ Մյունխենի «Բավարիան» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Հանովերի» նկատմամբ 8 միավորի հասցրեց առավելությունը դորտմունդյան թիմի նկատմամբ:
Գերմանիայի առաջնություն, 17-րդ տուր
«Քյոլն» - «Բորուսիա Դ.»՝ 2:1
Սիմոն Ցոլեր, 82, Անտոնի Մոդեստ, 90 - Սոկրատիս, 18