Տնտեսություն 

Նավթի համաշխարհային գինը աննախադեպ անկում է գրացել

Երկուշաբթի նավթի համաշխարհային գները ընկնում են՝ մոտենալով 2004 թվականի նվազագույնին: Այս մասին են վկայում առևտրի տվյալները: Պատճառը ներդրողների նոր մտահոգություններն են՝ պայմանավորված համաշխարհային նավթային շուկայում հումքի ավելցուկով՝ հայտնում է RIA Novosti-ն:

Brent հյուսիսծովյան նավթային խառնուրդի փետրվարյան ֆյուչերսների արժեքը ընկել է 0,86%-ով՝ մինչև 36,34 դոլար 1 բարելի դիմաց, և մոտեցել 2004 թվականի հուլիսի 36.2 դոլարին: WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը ընկել է 0,73%-ով՝ մինչև 35,8 դոլար 1 բարելի դիմաց:

Վերլուծաբանները հաստատում են, որ առևտրականների անհանգստությունները առաջացել են ինչպես դոլարի ամրապնդումից, ինչը ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի 2006 թվականից հետո առաջին անգամ տոկոսադրույքները բարձրացնելու որոշման հետևանք է, այնպես էլ ամերիկյան նավթային և գազային Baker Hughes ծառայության շաբաթվա ընթացքում հորատման սարքավորումների թվի ավելացման մասին հաղորդագրությունից:

«Հորատման սարքավորումների թվի ավելացումը նույնիսկ նավթի ցածր գների պայմաններում նշանակում է, որ թերթաքարային նավթ արդյունահանողները ձգտում են արտադրության մակարդակի պահպանման»,- նշել են ANZ Bank-ի վերլուծաբանները:

Նույն շարքից