Սպորտ 

Մեր նպատակն է պայքարել առաջնությունում լավագույն եռյակում տեղ գտնելու համար. Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել գերմանական ակումբի պաշտոնական կայքին:

«Ես Դորտմունդի «Բորուսիա»-ի մի մասնիկն եմ և ուրախ եմ դրա համար: Ցանկանում եմ առավելագույնն անել թիմի համար: Փորձում եմ ցուցադրել այն խաղը, որը բոլորը սպասում են ինձանից:  Այս տարին փոքր-ինչ հաջող ստացվեց ինձ համար, շատ ուրախ եմ:  Այս պահին ամեն ինչ լավ է, սակայն չեմ բավարարվելու և  շարունակելու եմ աշխատել, որպեսզի ավելի օգտակար լինեմ թիմին:

Մեր նպատակն է պայքարել առաջնությունում լավագույն եռյակում տեղ գտնելու համար, որպեսզի  հնարավորություն ստանանք մասնակցելու Չեմպիոնների լիգային»,- ասել է Մխիթարյանը:

Նույն շարքից