Հիշում եմ և պահանջում 

Եվրոպացի 150 երիտասարդներ նշեցին հայկական Վարդավառը

analitik.am

Եվրամիության Youth in Action ծրագրի շրջանակներում և Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) նախաձեռնությամբ, միաժամանակ անցկացվող երեք երիտասարդական ծրագրերի՝ «Բացե՛ք դռները» (Open th doors), «PR կոկտեյլ երիտասարդական աշխատողի համար» (PR cocktail for youth worker), «Միջմշակութային ուսուցումն ընդդեմ խտրականության» (ICL vs discrimination) մասնակիցներն մասնակցել են հայկական ամենաուրախ տոներից մեկին՝ Վարդավառին, որն էլ համընկել է ծրագրերի անցկացման օրերի հետ:

 

Եվրոպայի շուրջ 20 երկրից ժամանած երիտասարդներն այցելեցին նաև Գառնու տաճար, որտեղ ծանոթացան ոչ միայն հայ հեթանոսական մշակույթի եզակի ճարտարապետական կոթողներից մեկի պատմությանը, այլ նաև հնարավորություն ունեցան շրջել և ծանոթանալ տաճարի մոտակայքում տեղադրված՝ Հայաստանի տարբեր մարզերի մշակույթը ներկայացնող տաղավարներին:

«Վարդավառ» փառատոնի համակարգող Հայասա Թահմազյանի խոսքերով՝ տոնին նվիրված նման ձևաչափով միջոցառում առաջին անգամ է անցկացվում Հայաստանում և այն շարունակական բնույթ է կրելու: «Այսպիսի իրադարձությունների շնորհիվ ոչ միայն այլազգիներին ենք ծանոթացնում հայկական մշակույթին, այլ նաև հիշեցնում և ամրապնդում ենք Վարդավառը նշելու ազգային գեղեցիկ արարողակարգը մեր այն հայրենակիցների մոտ, ովքեր ինչ-ինչ պատճառներով ծանոթ չեն տոնի ամբողջական խորհրդին և պատմությանը»,- ասաց Հայասան:

 

Եվրոպացի երիտասարդները մեծ խանդավառությամբ մասնակցեցին տոնի ամենաուրախ և ակտիվ մասին և, միանալով տեղի բնակչությանը, ջրեցին միմյանց և փոքր-ինչ զովացան ամռան տապին, այնուհետև վայելեցին ԵԱԴ անդամ և փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանի բեմադրությամբ Ակունք ազգագրական երգի-պարի համույթի ելույթները, պարեցին հայկական պարեր նրանց հետ, հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց ազգային երգերն ու պարերը: Օրվա վերջում երիտասարդները համտեսեցին հայկական խորովածը, երգեցին իրենց ազգային երգերը՝ իրենց հետ տանելով անմոռանալի և վառ հիշողությունները Հայաստանից:


Նույն շարքից