Սպորտ 

Հենրիխ Մխիթարյանը՝ տարվա 100 լավագույն ֆուտբոլիստների թվում

Բրիտանական The Guardian-ը կազմել է 2015թ. լավագույն ֆուտբոլիստների ցուցակը։ 77-րդ տեղում է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Հայ խաղացողի համար խնդիրն այն է, որ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը չափազանց վստահ գլխավորում է «Բավարիան»։ Այսօրվա թիմակիցների հետ բարդ կլինի Մխիթարյանին առաջադիմելը։ Անհաջող մրցաշրջանից, վնասվածքներից եւ անկայունությունից հետո Մխիթարյանը Թոմաս Տուխելի ղեկավարությամբ կարողացավ վերածնվել։ Եթե դորտմունդցիները չկարողանան մրցակցություն պարտադրել «Բավարիային», ապա Մխիթարյանի համար լավագույն տարբերակը կլինի Յուգեն Կլոպի «Լիվերպուլ» տեղափոխվելը»,- գրում է պարբերականը։

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի 28 հանդիպումներում Մխիթարյանը խփել է 15 գոլ, կատարել է 19 գոլային փոխանցում։

Նույն շարքից