Հիշում եմ և պահանջում 

Ռուսաստանի երկու քաղաքներում տեղադրվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարեր

analitik.am

Ստավրոպոլի Սուրբ Հարություն եկեղեցու բակում տեղադրվել և օծվել խաչքար` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես հաղորդում է  yerkramas.org-ը, հուշարձանի քարը բերվել է Հայաստանից, իսկ օծման արարողությունը կատարել է Ռուսաստանի հարավի Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոս Մովսես Մովսիսյանը:

 

 

Խաչքար է բացվել նաև Ռժեվե քաղաքի Նոր նահատակների եկեղեցու բակում: Խաչքարի օծման արարողությանը հաջորդել է Հայաստանի մասին ֆիլմի դիտումը և «Սերգեյ Մաճկալյանի զրույց Գարեգին Նժդեհի հետ կամ Նժդեհին 125- ամյակին նվիրված հուշարձան» գրքի շնորհանդեսը:

 

Նույն շարքից