Հիշում եմ և պահանջում 

Արամ Ա կաթողիկոսին հրավիրել են Հարավային Կորեա

analitik.am

Պիքֆայայի վանքի վեհարանում հուլիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Հարավային Կորեայից ժամանած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև կաթողիկոսարանի միջեկեղեցական հարաբերությունների վարիչ Հուսիկ Ծ. վարդապետ Մարտիրոսյանը: Պատվիրակությունը եկել էր հրավիրելու Նորին Սրբությանը, որ իր պատգամը փոխանցի Հարավային Կորեայի մայրաքաղաք՝ Սեուլում կայանալիք արդարությանը ու խաղաղությանը նվիրված միջազգային միջկրոնական համագումարին:


Ողջունելով նման նախաձեռնությունը՝ Վեհափառ Հայրապետն ասել է. «Այսօ՛ր, տակավին կան ժողովուրդներ, որոնց մարդկային իրավունքները մինչ օրս բռնաբարված կմնան, ինչպես հայ ժողովուրդը, և արդարությունն է դեպի խաղաղություն տանող միակ ճամփան»:

 

Շարունակելով իր խոսքը՝ Նորին Սրբությունը շեշտել է կրոնների դերը ներկա աշխարհում, խաղաղություն ու արդարություն հաստատելու գաղափարի ներքո, հետևաբար, կոչ է ուղղել կրոններին՝ ամրապնդելու իրենց երկխոսությունն ու գործակցությունը: 

Նույն շարքից