Հիշում եմ և պահանջում 

Անին աշխարհի մեծագույն մայրաքաղաքներից է եղել. «Herald Sun»

analitik.am

Ավելի քան 1600 տարի առաջ հիմնադրված հնագույն Անի քաղաքը եղել է աշխարհի հզորագույն մայրաքաղաքներից մեկը: Այսօր այն ավերակների է վերածվել, որի փառքը մնացել է որպես հեռավոր հիշողություն: Այս մասին գրում է ավստրալական «Herald Sun» պարբերականը:


Թուրքիայի արեւելյան հատվածում՝ աշխույժ Ստամբուլից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող Անին առեւտրային մի քանի ճանապարհների խաչմերուկում է: 11-րդ դարում այն դարձել է պատերով շրջապատված քաղաք՝ ավելի քան 100 հազար բնակչությամբ: Իր փառքի գագաթնակետին Անին շքեղության, հիասքանչության եւ ճարտարապետական հրաշքների քաղաք է եղել: Այն Հայկական հզոր կայսրության մայրաքաղաքն ու սիրտն էր:


Անին հայտնի է որպես հազար եկեղեցիների քաղաք, նրա պաշտամունքի վայրերը, պալատներն ու ամրոցները տեխնիկական եւ գեղարվեստական առումով աշխարհի ամենից զարգացած կառույցներն էին: Բոլոր շինությունները կառուցվել են տեղական հրաբխային բազալտից, որը դյուրին էր մշակելն ու որի տարբեր վառ գույները կային:


Ավելի քան 700 տարի հիմնականում մոռացության մատնված նրա ավերակները թուրք վանդալների թիրախում են եղել, որոնք փորձում էին այդ տարածքներից ջնջել հայկական հետքը եւ վատ էին կազմակերպում հնագիտական պեղումները:


Այսօր Անին գտնվում է Թուրքիայի եւ Հայաստանի սահմանին, որոնց դիվանագիտական հարաբերությունները սառն են եղել նույնիսկ լավագույն ժամանակներում:

Նույն շարքից