Բիզնես Տնտեսություն 

Շվեդիան դադարեցնել է Դանիայի հետ երկաթուղային հաղորդակցությունը

analitik.am

Շվեդիայի խոշորագույն երկաթուղային փոխադրողը՝ SJ ընկերությունը, որոշել է դադարեցնել Դանիայի հետ հաղորդակցությունը սահմանին անձնագրային հսկողություն մտցնելու պատճառով:

Ինչպես ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, աշխատակիցները չեն կարող ստուգել ուղեւորների ինքնությունը այն ժամանակահատվածում, որը հատկացվում է փաստաթղթերը ստուգելու համար:

Հունվարի սկզբին Շվեդիայում ուժի մեջ է մտնում երկիր ժամանող բոլոր ուղեւորատար գնացքների, ավտոբուսների եւ լաստանավերի ուղեւորների համար անձնագրային հսկողություն սահմանելու մասին օրենքը, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ երկու երկրները համաձայնության էին եկել Կոպենհագենի կայարանից Շվեդիա մեկնող ուղեւորների փաստաթղթերը ստուգելու հարցի շուրջ:

Նույն շարքից