Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանը բանակցություններ է վարում իրանական Kish Air ավիափոխադրողի հետ Տու-204ՍՄ տիպի մինչև 15 մարդատար ինքնաթիռ մատակարարելու համար։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի արդյունաբերության ու առևտրի նախարարությունը։
Համապատասխան հարցը քննարկել են նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովն ու Իրանի արդյունաբերության, հանքավայրերի ու առևտրի նախարար Մոհամեդ Ռեզա Նեմատզադեի հետ։
Գերատեսչության հայտարարության մեջ նշված է, որ ռուսական կողմն Իրանին առաջարկել է Տու-204ՍՄ տիպի 10-15 ինքնաթիռ։ Քննարկվել է նաև Sukhoi Superjet 100 ինքնաթիռների գնման հարցը, որոնց նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Թաբան Էյր» ու «Զագրոս Էյրլայնս» ընկերությունները։