Տնտեսություն 

Եվրամիությունը Հունաստանին հերթական ֆինանսական օգնությունն է տրամադրել

Եվրոպական կայունացնող մեխանիզմը (ESM) Հունաստանին հերթական մակրոֆինանսական օգնության մեկ միլիարդ եվրո տրանշն է հատկացրել: Այս մասին ասվում է դեկտեմբերի 22-ին Լյուքսեմբուրգում տարածված ESM-ի հաղորդագրությունում:

«Եվրոպական կայունացնող մեխանիզմի տնօրենների խորհուրդն այսօր հավանության է արժանացրել Հունաստանին մեկ միլիարդ դոլար տրանշի հատկացումը»,- ասվում է փաստաթղթում:

Ընդգծվում է, որ միջոցները հատկացվում են Հունաստանի կառավարությանը թիրախային մակրոֆինանսական չափանիշներն իրականացնելուց հետո: Դրանք կօգտագործվեն պարտքի մարման համար:

Նույն շարքից