Տնտեսություն 

Միջազգային շուկայում նկատվում է նավթի գների աննախադեպ անկում

Brent ապրանքանիշի նավթի արժեքը 2004 թ. հուլիսից ի վեր առաջին անգամ ընկել է 36 դոլարից, հայտնում է rbc.ru-ն:

ICE բորսայում գիշերվա առևտրի ընթացքում Brent տեսակի նավթի փետրվարյան մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինն ընկել է մինչև 35,98 դոլար մեկ բարելի դիմաց:

Ընկնելով մինչև 11 տարվա նվազագույն արժեքի՝ նավթի գինը բարձրացել է, և առևտուրը փակվել է 36 դոլարից բարձր նիշով: Դեկտեմբերի 23-ին առևտրի բացումից հետո Brent տեսակի նավթի արժեքը նորից աճել է և տատանվում է 36,5 դոլարին մոտ: Գինն առավելագույնը բարձրացել է մինչև 36,59 դոլար:

Նույն շարքից