Սպորտ 

Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանալու կապակցությամբ. լուսանկար

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել 2015թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանալու կապակցությամբ՝ տեղադրելով նաեւ լուսանկար ֆեյսբուքյանէջում:

«Պարտական լինելով Ազգային հավաքականին' այսօր հերթական անգամ ճանաչվեցի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Շնորհակալ եմ բոլոր քվեարկողներին եւ երկրպագուներին:
(Նկար: առաջին ելույթս հավաքականի կազմում Պանամայի դեմ, 2007թ.)»:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը 6-րդ անգամ եւ 5-րդ տարին անընդմեջ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:

Նույն շարքից