Հիշում եմ և պահանջում 

Մեկնարկվել է «Արի տուն» ծրագրի 7-րդ փուլը

analitik.am

Օգոստոսի 11-ին մեկնարկվել է  ՀՀ սփյուռքի նախարարության հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 7-րդ փուլի բացման արարողությունը:


 

Ծրագրի մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը,: Նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ ողջունել ձեզ Հայրենիքում: Վստահ եմ, որ այս օրերի ընթացքում ավելի լավ կճանաչեք Հայրենիքը, ավելի շտտ կսիրեք այն: Նաև կբարեկամանաք իրար հետ և այդ մտերմությունը կշարունակեք նաև հետագայում»:


 

Նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնեց մասնակիցների ծնողներին և հյուրընկալ ընտանիքներին վստահության, համագործակցության համար:


 

Ծրագրի 7-րդ փուլին մասնակցելու համար Հայաստան են ժամանել 80 պատանի և աղջիկ Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից, Նիդերլանդներից, Բելգիայից, Գերմանիայից, Սիրիայից, Լիբանանից, Կիպրոսից, Ուզբեկստանից,  Վրաստանից, Ուկրաինայից:


 

Ծրագրի մասնակիցները 9 օրվա ընթացքում կծանոթանան Հայաստանի պատմական և տեսարժան վայրերին, կունենան բազմաբնույթ հանդիպումներ պետական, հասարակական և մշակութային գործիչների հետ, հայրենագիտության դասեր կառնեն Հայրենիքում, կսովորեն ազգային պարեր և երգեր: Ծրագրի վերջում ճամբարային 5 օրերը մասնակիցները կանցկացնեն Ծաղկաձորում:

Նույն շարքից