Տնտեսություն 

Մետրոպոլիտենին կտրամադրվի լրացուցիչ 107 մլն դրամ

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, կառավարության հերթական նիստի ընթացքում որոշում կայացվեց «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել ավելի քան 107 մլն դրամ՝ ֆինանսական ճեղքվածքը ծածկելու համար:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի խոսքով՝ յուրաքանչյուր տարի Մետրոպոլիտենին կառավարությունը հատկացնում է ավելի քան 2 մլրդ դրամ:

«Այդ գումարից ավելի քան 184 մլն . դրամն ուղղել է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության գործառնական գործունեության արդյունքում առաջացող ֆինանսական ճեղքվածքի ծածկմանը, իսկ 585 մլն դրամը՝  Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի վարկային ծրագրերով ենթավարկային պայմանագրերով Ընկերությանը տրամադրված վարկերի գծով առաջացող պարտավորությունների կատարմանը: Վարկային պարտավորությունների կատարմանն ուղղվող գումարներից տնտեսվել է 107 մլն դրամ, իսկ գործառնական գործունեության արդյունքում առաջացել է լրացուցիչ ֆինանսական ճեղքվածք, որի ծածկմանն էլ պետք է ուղղվի այս գումարը»,-տեղեկացրեց Պավել Սաֆարյանը։

Նույն շարքից