Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկրպագուներին շնորհավորել է առաջիկա տոների առթիվ:
«Վայելեք ձմեռային արձակուրդը եւ Ձեր թանկարժեք ժամանակն անցկացրեք ընտանիքների հետ: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»,- ֆեյսբուքյան էջում գրել է ֆուտբոլիստը:
Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել էր նաեւ Բունդեսլիգայում հանդես եկող ֆուտբոլիստների ամանորյա շնորհավորանքում: