Gazeta-ի փոխանցմամբ՝ Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,60 տոկոսով՝ հասնելով 38,10 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,53 տոկոսով՝ հասնելով 37,89 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: