Բրիտանական «The Guardian» պարբերականը հրապարակել է 2015 թվականի լավագույն ֆուտբոլիստների հարյուրյակը։ Հարյուրյակում տեղ է գտել նաև Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունը, ով զբաղեցրել է 77-րդ տեղը։
Հարյուրակում ներառված ֆուտբոլիստներից ոչ բոլորի անուններն են հայտնի, քանի որ պարբերականը որոշել է ստեղծել ինտրիգային իրավիճակ: