Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մեղրամիսն անցկացնում է Մեքսիկայում եւ բոլորին շնորհավորել է Սուրբ Ծննդի կապակցությամբ:
«Շնորհավոր, Սուրբ Ծնունդ: Ողջույններ՝ Մեքսիկայից»,-Instagram-ում գրել է Օզբիլիսը՝ տեղադրելով լուսանկար:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ 25-ամյա ֆուտբոլիստն Ամստերդամում ամուսնացել է հայ աղջկա հետ:
