Բիզնես Տնտեսություն 

Փակ շուկայի դրամարկղերը մոտ մեկ ժամ չեն աշխատել

analitik.am

Մեր աղբյուրները հաղորդում են, որ մոտավորապես մեկ ժամ Փակ շուկայի դրամարկղներից և ոչ մեկը չի աշխատել: Մեր ստացած տեղեկությունների համաձայն՝ դրա պատճառը եղել է այն, որ դրամարկղային ընդհանուր ծրագիրը առժամանակ խափանվել է: Գաղտնիք չէ, որ այս օրերին առևտուրը թեժ է, քանի որ շատերն արդեն սկսել են ամանորյա գնումներ կատարել: Մարդիկ գնումներ են կատարել, բայց ժամերով չեն կարողացել հասնել դրամարկղին, վճարել գնված ապրանքների համար և վերջապես տուն գնալ:

Սամվել Ալեքսանյանին պատկանող Փակ Շուկան, փաստորեն շատ հեռու է միջազգային ստանդարտներից: Սպասարկման ոլորտում ունենալ նմանատիպ թերացում, և այն էլ նախատոնական օրերի՞ն... Եվ վերջապես, հարց է առաջանում ո՞վ և ինչպե՞ս է հատուցելու այն մարդկանց, ովքեր այսօր ժամեր շարունակ հերթ են կանգնել դրակարկղերի առաջ:

12431760_937789242957913_324045248_n

12421372_937789279624576_1014562478_n

Նույն շարքից