Դորտմունդյան «Բորուսիան» մտադիր է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: Ինչպես տեղեկացնում է «Bild»-ը, կողմերը մոտ են նոր փաստաթղթի ստորագրմանը:
Նշենք, որ գերմանական ակումբի հետ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2017 թ. ամառը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հայ ֆուտբոլիստի ծառայություններով ՊՍԺ-ն է հետաքրքրված: