Հիշում եմ և պահանջում 

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Ավստրիայի հայ համայնքի ղեկավարին

analitik.am

Օգոստոսի 20-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեցԱվստրիայի հայ համայնքի ղեկավար Ռուբինա Ղազարյանին:


 

Քննարկվեցին հայապահպանության, համայնքի մեկօրյա դպրոցին, Հայրենիք-Սփյուռք հինգերորդ համաժողովի օրակարգի, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին համայնքի ակտիվ ներգրավման հետ կապված հարցեր:


 

ՀՀ սփյուռքի նախարարը բարձր գնահատեց Ռուբինա Ղազարյանի՝ հայապահպանությանը, Ավստրիայի հայ համայնքի զարգացմանն ուղղված ազգանվեր գործունեությունը՝ շնորհակալություն հայտնելով նրան:

Նույն շարքից