Սպորտ 

Քարաթ. Վլադիմիր Հակոբյանը հաղթանակ է տարել

Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող Qatar Masters Open 2015 շախմատային բաց մրցաշարի 6-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը սեւերով հաղթել է հնդիկ Հարիկա Դրոնավալիին: Հայ գրոսմայստերը վաստակել է 4 միավոր եւ բաժանում է 15-31-րդ տեղերը:

Միանձնյա առաջատարը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է, որը հավաքել է 5 միավոր:

Վլադիմիր Հակոբյանը 6 տուրերում տարել է 3 հաղթանակ, 2 պարտիա ավարտել ոչ ոքի, կրել մեկ պարտություն: 6-րդ տուրում նա սպիտակներով կխաղա ռուս Պավել Տրեգուբովի հետ:

Նույն շարքից