Հիշում եմ և պահանջում 

ՀՀ սփյուռքի նախարարությունը դատապարտում է Պողոս Աղոյանի հանդեպ բռնության կիրառումը

analitik.am

ՀՀ սփյուռքի նախարարությունը խորապես մտահոգված է Թալինի բժշկական կենտրոնի սիրիահայ բժիշկ Պողոս Աղոյանի նկատմամբ բռնության կիրառման փաստով:

 

Սիրիայում տիրող քաղաքացիական պատերազմի հետևանքով Մայր Հայրենիքում ապաստան են գտել հազարավոր սիրիահայեր, որոնք այսօր ավելի շատ ունեն մեր աջակցության կարիքը: Ցավոք, պետք է արձանագրել, որ կենցաղային հողի վրա երբեմն տեղի ունեցող  դեպքերը ստվերում են նրանց ինտեգրման գործընթացը:  


 

ՀՀ սփյուռքի նախարարությունը դատապարտում է Պողոս Աղոյանի նկատմամբ բռնության կիրառումը ու հավատացած է, որ ՀՀ իրավապահ մարմինները կտան օբյեկտիվ գնահատական և մեղավորները կենթարկվեն պատասխանատվության:

Նույն շարքից