Հիշում եմ և պահանջում 

Հրանուշ Հակոբյանն ընդունել է Կանադայի պառլամենտականներին

analitik.am

Օգոստոսի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Կանադայի պառլամենտականներին:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը մասնավորապես նշել է. «Ուրախ եմ ձեզ ողջունել նախարարությունում և Հայաստանում: Առաջին անգամ եք եկել Հայաստան, վստահ եմ, որ շատ հետաքրքիր հանդիպումներ կունենաք: Ուրախ եմ, որ հայ-կանադական հանդիպումներն աշխուժացել են: Քաղաքական, տնտեսական մշակութային կապերի աշխուժացումը կաևոր է Կանադայի հայկական համայնքի համար: Խորին շնորհակալություն եմ հայտնում Կանադայի իշխանություններին մեր ազգային ավանդույթները, լեզուն, ինքնությունը պահպանելու հնարավորության համար: Առանձնակի շնորհակալություն, որ Կանադայի պառլամենտը երկու պալատներով ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը: Պետք է պայքարել, որ աշխարհում երբևէ ոչ մի տեղ ցեղասպանություն չլինի: Եթե գնահատականը ճիշտ է տրվում, կարծում եմ , որ այն չպետք է կրկնվի: Մեզ համար Կանադան ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության լավագույն օրինակ է»:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության և բարձր գնահատականի համար:

Քննարկվել են հայ-կանադական կապերի զարգացման միտումների և հեռանկարների հետ կապված հարցեր:

Նույն շարքից