Սպորտ 

Մաղթում եմ, որ ապագայում լավ ընտանիք կազմեք, որպեսզի ձեր նման գեղեցիկ երեխաներ ունենաք. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան  Հենրիխ Մխիթարյանն այսօր անակնկալ այցելություն կատարեց «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն, գրում է Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը:

Մխիթարյանի այցելությունը մեծ խանդավառություն առաջացրեց երեխաների շրջանում, որոնք բոլորն էլ ճանաչում և սիրում էին Հենրիխին, դիտում նրա մասնակցությամբ հանդիպումները, երկրպագում նրան և ուրախանում նրա հաջողություններով:
Մխիթարյանը սեղանի թենիս խաղաց երեխաների հետ, լուսանկարվեց գրեթե բոլորի հետ՝ շատերի հետ առանձին-առանձին և իհարկե՝ խմբով: Երեխաները սկսեցին վանկարկել Հենո, Հենո, Հայաստան, Հայաստան: Մինչ Հենրիխը կցանկանար շնորհավորել  Ամանորի և գալիք Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, երեխաներն արտասանեցին Հայր Մերը, որին միացավ և Հենրիխը:

-Նախ և առաջ ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթում եմ, որ միշտ առողջ լինեք, լավ մարդ դառնաք, կյանքում ունենաք շատ հաջողություններ և ապագայում կազմեք լավ ընտանիք, որպեսզի ձեր նման գեղեցիկ երեխաներ ունենաք»,- երեխաներին դիմելով՝ ասաց Մխիթարյանը:

Այնուհետև Հենրիխ Մխիթարյանը բոլոր երեխաներին հանձնեց նվերներ, իսկ «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնին՝ համակարգիչներ: Երեխաները խոստացան անպայման ֆուտբոլ նայել և խաղալ, իսկ ամենակարևորը՝ շատ կարդալ այդ համագարգիչների օգնությամբ:

Վերջում երեխաները ներկայացրեցին իրենց կողմից բեմադրված պարային համարներ: Ինչպես երեխաները, այնպես էլ կենտրոնի ղեկավարությունն ու անձնակազմը իրենց երախտագիտությունը հայտնեցին Հենրիխ Մխիթարյանին: Նրանք մի քիչ շփոթված էին Հենրիխի անակնկալից:

wWBynYY1HVaxSg3Wykt6yGwFeg 12394128_1653849274898289_384675663_n EEl8jnMimG3OLF5w5QZQw9BmYW gRolgbJ0WPIGgIA5f7wyAxbCU7 jsvm1LCj1Eml4PGrovshfjR9Eg

XSHIefQGa3YGEvFKViuwD9W6pG CzMrHw0cjUeNlxNM9N1IwbrQzG JOgw9N1s5wYnEatiolvvuocDKy

Նույն շարքից