Տնտեսություն 

Դոլարի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են

Դեկտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ բանկերում բարձրացել է ԱՄՆ 1 դոլարի և ռուսական 1 ռուբլու փոխարժեքը: Այսպիսով, դեկտեմբերի 29-ի համեմատ դոլարի առքի գինը բարձրացել է 1.05 դրամով, վաճառքը՝ 1.16 դրամով, ռուբլու առքը՝ 0.01 դրամով, իսկ վաճառքը՝ 0.02 դրամով:

Ինչպես տեղեկացնում է Rate.am կայքը, եվրոյի դեպքում բարձրացել է միայն վաճառքի գինը՝ 0.33 դրամով, իսկ առքը՝ իջել՝ 0.10  դրամով:

Այսպիսով, դեկտեմբեր 30-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը կազմում  է 482.50 դրամ, վաճառքը՝ 488 դրամ, 1 եվրոյի առքի գինը՝ 525.50 դրամ, վաճառքը՝ 537 դրամ, 1 ռուբլու առքի գինը՝ 6.60  դրամ, իսկ վաճառքը՝ 7 դրամ:

Նույն շարքից