Բիզնես Միջազգային 

Արդշինբանկը միացել է եվրոպական բանկի ծրագրին

analitik.am

30 դեկտեմբերի 2015թ. «Արդշինբանկ» ՓԲԸ-ի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվեց պայմանագիր, համաձայն որի Արդշինբանկը միացավ ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրին որպես Թողարկող բանկ: Պայմանագրի շրջանակներում ՎԶԵԲ-ը Արդշինբանկի համար հաստատել է 10 մլն ԱՄՆ դոլարի սահմանաչափ, որը կօգտագործվի առևտրի գործարքների ֆինանսավորման համար:

Առևտրի խթանման ծրագրին մասնակցությունը թույլ կտա Արդշինբանկին մասնակից հաստատող բանկերի միջոցով ընդլայնել իր համագործակցության շրջանակը և աշխարհագրությունը:

Արդշինբանկը ակտիվներով Հայաստանի երկրորդ բանկն է և ունի վաճառքի լայն ցանց կազմված 55 մասնաճյուղից: Բանկը հեղինակավոր Եվրոմանի ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2015 թվականի «Տարվա լավագույն բանկ»: 2015թ. հուլիսին բանկն առաջինը Հայաստանի մասնավոր հատվածում թողարկեց 100 մլն ԱՄՆ դոլար ծավալով եվրոպարտատոմսեր:

Նույն շարքից