Սպորտ 

Մխիթարյանը Ռոնալդուի հետ միևնույն հորիզոնականն է կիսում տարվա ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստների տասնյակում

Goal.com-ը ներկայացրել է 2015 թվականին ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստների տասնյակը, որում տեղ է գտել նաև Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

2015 թվականին ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստները․

1. Կեւին Դե Բրյույնե «Մանչեսթեր Սիթի»՝ 23

2-5. Լիոնել Մեսսի «Բարսելոնա»՝ 21

2-5. Մեսութ Օզիլ «Արսենալ»՝ 21

2-5. Լուիս Սուարես «Բարսելոնա»՝ 21

2-5. Նեյմար «Բարսելոնա»՝ 21

6-7. Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա»՝ 18

6-7. Կրիշտիանու Ռոնալդու «Ռեալ»՝ 18

8-9. Դիմիտրի Պայե «Վեսթ Հեմ»՝ 17

8-9. Դավիդ Սիլվա «Մանչեսթեր Սիթի»՝ 17

10. Գարեթ Բեյլ «Ռեալ»՝ 15

Նույն շարքից