Միջազգային 

Էրդողանի հայտարարությունը

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Գերմանիան Հիտլերի օրոք եղել է արդյունավետ նախագահական համակարգի օրինակ: Reuters-ի փոխանցմամբ իր երկրում ավելի շատ գործադիր իշխանության ձգտող Էրդողանը սա ասել է թուրքական ԶԼՄ-ներին տված մեկնաբանության մեջ:Այս օրերին Էրդողանը նոր թափով լծվել է Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությանը, որից հետո նախագահի դերն այդ երկրում լինելու է այնպիսին, ինչպիսին ունեն ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահները: Ներկայում նախագահի ինստիտուտը Թուրքիայում ավելի շատ արարողակարգային է համարվում

Նույն շարքից